
Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսի համար:
Արսեն Վենգերն ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի համար ստացել է 20 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն ֆրանսիացի մասնագետը ցանկանում է, որ պաշտպանն իր թիմ տեղափոխվի հունվարին: Հյումելսի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»: