
Հայտնի են դարձել Իսպանիայի 2013-2014 առաջնության լավագույն հարձակողական կիսապաշտպանի թեկնածուները:
Եռյակում են Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Կոկեն («Ատլետիկո») եւ Իվան Ռակիտիչը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Սևիլիայում»:
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 27-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: