39 տարեկան Ինյեստան ճապոնական ակումբից հեռանալուց հետո չի ավարտի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ասել է, որ չի ծրագրում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, երբ կհեռանա ճապոնական ակումբից։

«Մենք ենթադրում էինք, որ կարիերաս այստեղ կավարտեմ, բայց ես շատ եմ ցանկանում շարունակել խաղալ։ Ինչ-որ պահի պետք է հրաժեշտ տալ, բայց դա շատ դժվար է։ Իմ հարաբերությունները «Վիսել Կոբեի» հետ կշարունակվեն, երբ ես թոշակի անցնեմ»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Relevo-ն։

Ինիեստան 39 տարեկան է: «Վիսել Կոբեն» երեկ հայտարարել էր, որ կիսապաշտպանը կհեռանա թիմից՝ այնտեղ անցկացրած հինգ մրցաշրջանից հետո։

Ճապոնական ակումբի կազմում Ինիեստան նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։




Լրահոս