ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊՔԻ ՎԱՅՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպում «ԱՕԿՍ-ի շենքը իմն է» խորագրով: Այն տեղի կունենա այսօր՝ 13:00-14:30-ին, Աբովյան 3/1 հասցեում ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ:
«Ընտրությունների կարեւոր առաքելության ավարտից հետո իշխանությունները շարունակում են քանդել մեր քաղաքը: Բիզնեսի եւ փողի ցնորհքի ալիքին կարող է զոհ գնալ Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը, որը երեկ եւ այսօր, քաղաքական խառը իրադրությունից օգտվելով, կառուցապատողը սկսել է քանդել: Մենք՝ մեր քաղաքի ինքնորոշված քաղաքացիներս, վաղը գնում ենք դեպքի վայր՝ քաղաքացիական ստուգայցի: Մեզ հետաքրքրում է ամեն ինչ՝ կապված ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ սկսված շինարարական աշխատանքների հետ: Քաղաքային իշխանությունները պետք է պատասխան տան պատմամշակութային արժեք ներկայացնող եւ հաստատված հուշարձան շենքի խարխլմանը նպաստող գաղտագողի, խլուրդա-քանդարարական եւ էլիտա-նախագծային աշխատանքների թույլտվություն տալու համար»-ասված է «Մեր քաղաքը» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:




Լրահոս