ՊԱՊԻԿԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին Իջեւան քաղաքի ընտրական տեղամաս քվեարկության եկած մի պապիկի շատ էր դուր եկել տեղամասում գտնվող խոշորացույցը, որի միջոցով տեսողական խնդիրներ ունեցող քվեարկողները կարողանում էին քվեաթերթիկի վրա գտնել իրենց հարկավոր տեղը եւ համապատասխան նշում կատարել: Իջեւանցի պապիկը խոշորացույցն իրեն նվիրելու խնդրանքով դիմել է տեղամասային ընտրական հանձնաժողովին, սակայն մերժում ստացել: Դրանից հետո նա նույն խնդրանքով դիմել է թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, սակայն այստեղ եւս նրա խնդրանքը մերժել են: Ընտրատարածքային հանձնաժողովում տարեց իջեւանցուն բացատրել են, որ տեղամասերին հանձնված մեկական խոշորացույցներն ընտրությունների ավարտից հետո պետք է վերադարձվեն կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ դրանք եվրոպական ինչ-որ կազմակերպություն է նվիրել Հայաստանին եւ կորցնելու դեպքում հանձնաժողովները պետք է հատուցեն խոշորացույցի բալանսային արժեքը՝ 25 հազար դրամ:




Լրահոս