ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով կնշվի 2012թ. ողջ ընթացքում: Լոս Անջելեսի հանրային գրադարանում հայ գրքի 500-ամյակի տոնակատարություններին նվիրված հանդիսությունը կմեկնարկի UCLA, USC, Getty հաստատությունների եւ Լոս Անջելեսի հանրային գրադարանի արխիվներում պահվող նյութերի ցուցադրությունով, որը հետագայում կշարունակվի ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում: ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը կմասնակցի Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթներով հանդես կգա Երեւանի մնջախաղի թատրոնը, եւ մի քանի ամիս շարունակ՝ երեկոյան ժամերին, ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի ճակատին կցուցադրվի Թորոս Ռոսլինի մանրանկարների լուսային շոուն:




Լրահոս