ԱՐՅՈՒՆՈՏ ՆԿԱՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալացի նկարիչ եւ դաջող Ռիվ Մեյերսն իր բոլոր կտավները ստեղծում է արյունով: Հարցազրույցների ժամանակ Մեյերսը միշտ շտապում է բոլորին նախազգուշացնել, որ որքան էլ տարօրինակ հնչի` ինքն օգտագործում է միայն իր արյունը: Նա հաջողակ նկարիչ է համարվում, քանի որ իր ստեղծած նորարարական ոճի աշխատանքները բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների են մասնակցել: Սիդնեյում բնակվող նկարիչը նշել է, որ ինքը միշտ գիտի, թե որքան արյուն է հարկավոր հերթական աշխատանքը ստեղծելու համար: Մեյերսի երկրպագուներից մեկն ասել է. «Թեեւ նա աշխարհում միակ մարդը չէ, ով նկարում է արյունով, այդուհանդերձ, նրա կտավներն իսկապես սքանչելի են:




Լրահոս