Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում «Պրեմիում» ՍՊԸ-ի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշումով կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ» (արտ. 07.10.2014թ) «Թան» (արտ. 07.10.2014թ) և «Թան գազավորված» (արտ. 08.10.2014թ) արտադրատեսակների արտադրությունը:

«Պրեմիում» ՍՊԸ-ում-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Պրեմիում» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Տոմատի հյութ» (արտ. 07.10.2014թ) արտադրատեսակը՝ մանրէաբանական ԱՑԽՄ, բորբոսասունկ և խմորասունկ ցուցանիշներով, «Թան» (արտ. 07.10.2014թ) արտադրատեսակը՝ մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով և «Թան գազավորված» (արտ. 08.10.2014թ) արտադրատեսակը՝ մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ.-ի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 06-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 28-ը:




Լրահոս