
Ոստիկանության Վարդենիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 35 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: