Հրապարակ. Կենտրոն հեռուստաընկերությունում խիստ վախեցած են, թե իրենց կզրկեն արտոնագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն» հեռուստւսընկերությունը երեկ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից «Լռության օրը» խախտելու համար տուգանվել է 1 միլիոն դրամով: Բանն այն է, որ մայիսի 5-ին, երբ արգելված էր քարոզչությունը, “Կենտրոնի” եթերում Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ի դեմ է խոսել: Հեռուստաընկերության ներկայացուցիչը պնդել է, որ դա եղել է ուղիղ եթերում, ուստի անհնարին էր վերահսկել, և առաջարկել է տուգանել խոսքի հեղինակին: Սակայն ՀՌԱՀ-ը պատճառաբանությունը հարգելի չի համարել` պարտավոր էիք զգուշացնել ձեր հյուրին, հայտարարել է Գրիգոր Ամալյանը: Չնայած այս 1 միլիոն դրամը “Կենտրոնի” սեփականատիրոջ համար մեծ գումար չէ, սակայն, թերթի տեղեկություններով, “Կենտրոնում” խիստ վախեցած են այս որոշումից և սկսել են աննախադեպ նախազգուշական միջոցներ ձեռնարկել իբր «հեռուստաընկերության փակվելը» կանխելու համար: Կարելի է ենթադրել, որ համարձակության այն չնչին դրսևորումները, որ երևում էին ԲՀԿ եթերում, իսպառ կվերանան:




Լրահոս