Մովսիսյանի եվ Մարկոսի մարզադաշտում երկու ռումբ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կրասնոդարի ,Կուբանե մարզադաշտի արևելյան տրիբունայում անվտանգության աշխատակիցներն երկու ռումբ են հայտնաբերել:
 Այս մասին մայիսի 12-ին Ինտերֆակսին է տեղեկացրել ՌՖ ՆԳ նախարարության քաղաքի բաժանմունքի մամուլի ծառայության պետ Իլյա Շակալովը:Ոստիկանության ներկայացուցիչը ենթադրում է, որ ինչ-որ մեկը թողել է ռումբերը Ֆուտբոլային հանդիպումից հետո: Դեպքի շուրջ կանցկացվի հետաքննություն: Այս պահին Կուբանի շրջակայքում երթևեկությունը սահմանափակված է:
Նշենք, որ այս մարզադաշտում իրենց տնային հանդիպումներն են անցկացնում ռուսական Պրեմիեր լիգայի երկու ակումբներ` ,Կուբանըե և ,Կրասնոդարըե: Կիրակի օրը` մայիսի 13-ին, առաջնության 44-րդ տուրի շրջանակներում այստեղ պետք է մրցեն Կուբանն ու Մոսկվայի Դինամոն:
Հիշեցնենք, որ Կուբանում և Կրասնոդարում են ելույթ ունենում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին և Յուրա Մովսիսյանը:
ArmSport.am




Լրահոս