
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Կյեվո»-ի դեմ խաղից առաջ վստահություն է հայտնել իր թիմի հաղթանակի հարցում: Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ նախորդ տուրում «Յուվենտուս»-ի դեմ կայացած խաղը (2:3) ցույց է տվել, որ իրենք ավելի ուժեղ են թուրինցիներից:
«Յուվենտուս»-ի դեմ խաղն ապացուցեց, որ «Ռոմա»-ն այս մրցաշրջանում կվերցնի սկուդետոն, որովհետև մենք ավելի ուժեղ ենք: Այդ խոսքերից հետո մենք վաղը պետք է հաղթենք «Կյեվո»-ին: