
Ինչպես արդեն armlur.am-ն էր տեղեկացրել, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների դավաճիռը: Նրանց մեծ մասը դատապարտվեց ազատազարկման. Հարությունյանին, մասնավորապես, 6 տարի տրվեց:
Շ. Հարությունյանի ու մյուս ամբաստանյալների հարազատներն այս պահին դատարանի շենքի առջև բողոքում են վճռի դեմ՝ գոռալով. «Ամո՛թ, ամո՛թ»
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ 4 տարի չի նստելու տանը, պայքարելու է ամեն ձևով: