
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Ռուսաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Արտյոմ Ձյուբան պահանջում է իր տարեկան աշխատավարձը 1,2 միլիոն եվրոյից բարձրացնել մինչեւ 3 միլիոն եվրո:
Այլապես ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2015թ. ամռանը: Նշվում է, որ «Սպարտակում» առաջատար օտարերկրացի ֆուտբոլիստների աշխատավարձը նույնպես հասնում է տարեկան 3 միլիոն եվրոյի: