Տեղափոխությունս «Զենիթ» մեծ ռիսկ է. Ձյուբա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զենիթ»-ը և հարձակվող Արտյոմ Ձյուբան փոխհամաձայնության են եկել, և հուլիսի 1-ից ֆուտբոլիստը կմիանա ռուսական ակումբին: Ձյուբան խոսել է իր տեղափոխության մասին:

«Ես հասկանում եմ, որ սա մեծ ռիսկ է և մեծ քայլ իմ կարիերայում, բայց ես պատրաստ եմ դրան: Պատրաստ եմ, քանի որ վաղուց էի ցանկանում ինչ-որ բան փոխել:

Որպես մարզիկ` առաջին հերթին ցանկանում եմ հաղթանակների հնարավորություն ունենալ: Հասկանում եմ, որ հիմա մարդիկ կլինեն, ովքեր կքննադատեն ինձ, բայց ես պատրաստ եմ «Զենիթ»-ի հետ դուրս գալ նոր մակարդակի և հասնել մեծ հաջողությունների», – նշել է նա:

 




Լրահոս