
Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Ստարիջը վնասվածք է ստացել և բաց կթողնի 2-4 շաբաթ:
Նշենք, որ օգոստոսին նա նոր էր վերականգնվել վնասվածքից, սակայն թիմի մարզմանը կրկին վնասվածք է ստացել:
«Ստարիջը վնասել է մկանը և մինչեւ 1 ամիս դուրս չի գա խաղադաշտ: Սա մեծ հարված էր մեզ համար, քանի որ հույսեր էինք կապում նրա հետ: Նա շատ էր աշխատում վերադառնալու համար: Այդուհանդերձ, ունենք այլ ֆուտբոլիստներ, ովքեր կփոխարինեն նրան»,- նշել է անգլիական ակումբի մարզիչ Բրենդան Ռոջերսը: