
Քայլվածքի փոփոխությունը կարող է փոխել տրամադրությունը և մարդուն ավելի երջանիկ դարձնել: Ուսումնասիրության արդյունքում այդ եզրահանգման են եկել Ուսումնասիրությունների կանադական ինստիտուտի աշխատակիցները:
Վաղուց հայտնի փաստ է, որ մարդու տրամադրությունը ազդում է նրա արտաքին տեսքի և կեցվածքի վրա: Օրինակ՝ տխուր մարդիկ իջեցնում են ուսերը, իսկ երջանիկները ուղղում են դրանք:
Այժմ արդեն ապացուցվել է, որ զբոսանքի ժամանակ հաճելի կեցվածքը ազդում է մարդու տրամադրության վրա: Ուսումնասիրողները ցույց են տվել, որ ընկճախտով տառապողները բոլորովին այլ կերպ են քայլում, քան երջանիկները: Գիտնականները պարզել են նաև, որ ընկճախտով տառապողները ավելի շատ բացասական իրադարձություններ են հիշում, քան դրական, իսկ վատ հիշողությունները նրանց ստիպում են ավելի վատ զգալ: