Սադոյանի համար ծիծաղելի է ՀԱԿ-ի` ԲՀԿ-ի հետ բարեկամանալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, “Ազգային ժողովրդավարների դաշինք” կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը անդրադարձավ  Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներին: “Այս ընտրություններն այնքանով էին դրական, որ աչք ծակող խախտումներ չեն գրանցվել, որի մասին միջազգային դիտորդներն էլ չեն փաստել”: Սադոյանի համար ծիծաղելու աստիճան զարմանալի է, որ ընդդիմադիր “Հայ ազգային կոնգրես” դաշինքը, որը միշտ քննադատել է իշխանություններին, հանկարծ բարեկամացավ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության հետ: Այսօրվա ՀԱԿ-ի կորիզը կազմող “Հայոց համազգային շարժում” կուսակցության անդամների նպատակը չի եղել իշխանափոխություն անելը, այլ տասը տարվա ընդմիջումից հետո քաղաքականության մեջ իրենց դիրքը վերականգնելն ու Ազգային ժողովում ունենալ կորցրած տեղերի՝ գոնե մի մասը, նշեց բանախոսը: “Ես երբեք չեմ հավատացել, որ ՀԱԿ-ը և ՀՀՇ-ի ներկայացուցիչները ցանկացել են հեղափոխությամբ իշխանություն վերականգնել, այլ նրանք, իրենց տասը տարվա ընդմիջումից հետո, ցանկանում էին իրենց տեղերը գրավել հայկական քաղաքականության մեջ և տեղեր ունենալ Ազգային ժողովում”,- ասաց Արշակ Սադոյանը:




Լրահոս