Երեվանում կներդրվի նոր երթուղային ցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անդրադարձել է նոր երթուղային ցանցի ներդրմանը: Վերջինս կարևորել է երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մասնակիցների կողմից երթուղիների սպասարկման մրցույթային պահանջների ապահովմանը, ինչով էլ կպայմանավորվի բնակչության սպասարկման որակի բարձրացումը: Տարոն Մարգարյանը հավաստել է. “Մինչև տարեվերջ փոփոխությունները պետք է տեսանելի լինեն մեր բնակիչների համար”:




Լրահոս