Ալժիրցի զինվորականը գնդակահարել է Մարոկկոյի խաղաղ բնակչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարոկկոյի իշխանությունները բացատրություն են պահանջել Ալժիրի դեսպանից այն բանից հետո, երբ ալժիրցի զինվորականը կրակել է խաղաղ մարոկկացու վրա, ով գտնվել է սահմանի հակառակ կողմում. տեղեկացնում է BBC-ն:

Մարոկկոյի կապի և զանգվածային հաղորդակցման նախարար Մուստաֆա Խալֆին հայտարարել է, որ ալժիրցի զինվորականը երեք անգամ կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ և ծանր վիրավորել նրանցից մեկին: Դա տեղի է ունեցել Ուժդա քաղաքի մոտակայքում:

Ալժիրը պնդում է, որ Մարոկկոյի իշխանությունները խեղաթյուրել են տեղեկատվությունը:

Սահմանն Ալժիրի և Մարոկոյի միջև փակ է 1994-ից, իսկ հարաբերությունները լարված են Արևմտյան Սահարայում վիճելի տարածքի պատճառով:




Լրահոս