Արցախն ակնթարթներում լուսանկարչական մրցույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև հինգ
լուսանկար: Ցանկալի է, որ լուսանկարները համապատասխանեն 3 mb և 300 dpi
պարամետրերին: Լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները (ժամանակ, վայր,
իրադարձություն, լուսանկարում պատկերված մարդկանց անուններ, աշխարհագրական և
պատմա-ճարտարապետական հուշարձանների անվանումներ, հրապարակման տեղ,
ժամանակ, հղումը` էլեկտրոնային տարբերակի դեպքում, իսկ տպագիր տարբերակի
դեպքում` սկանավորված օրինակը, պաստառը և այլն) խնդրում ենք ուղարկել կից
գրությամբ:Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը
լուսանկարներն ուղարկել “Արցախն ակնթարթներում” լուսանկարչական մրցույթ”
մրցութային նշումով` ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ հասցեով` ք.
Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, կամ [email protected],
[email protected],[email protected] էլեկտրոնային հասցեին և
զանգահարել (+374 10) 58 56 01 /109/ հեռախոսահամարին:Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է Արցախն ակնթարթներում”
լուսանկարչական մրցույթը: Մրցույթին մասնակիցները պետք է ներկայացնեն
լրատվամիջոցներում կամ այլ հրատարակչություններում արդեն լույս տեսած
Արցախյան տարեգրությանը, հերոսամարտին, առօրյային, պատմամշակութային
արժեքներին ու շենացման գործընթացին վերաբերող լուսանկարներ, որոնք
տարածված կլինեն պարբերական, տպագիր, էլեկտրոնային մամուլում կամ ֆոտո
գործակալությունների կողմից:




Լրահոս