Աշոտյանին մարսողականի տեղն են ցույց տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Մասնագիտական խորհուրդ բոլոր նրանց, ով դեռ լիովին չի մարսել ՀՀԿ հաղթանակը: Ընդունել օրը երեք անգամ միասնական շտաբի նիստերից հետո”,–ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և տեղադրել “Մեզիմ ֆորտե” մարասողական դեղամիջոցի լուսանկարը։
Սա վրդովեցրել է ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի։ Նրանցից մեկը, օրինակ, Ալեն Սիմոնայնը, գրել է.
“Արդեն երկու օր է՝ կարդում եմ պրն. Աշոտյանի հումորները՝ կապված ,Մեզիմ ֆորտեե դեղամիջոցի հետ: Ի՞նչ իրավունք ունեք նման ցինիկ կատակներ անել։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեք կատակել, նույնիսկ 1 տոկոս մեր հայրենակիցների մասին, որոնք չեն ընդունում ընտրությունների արդյունքը։ Դուք, եթե ,չեմ սխալվում”, կրթության ոլորտում մեծագույն բարեփոխումներ բերած նախարարն եք: Տարիներ շարունակ այս երկրի երիտասարդներին կրթելով եք զբաղվում: Սկսած ,նարնջագույն բազեներիե ճակատից մինչ նախարարի պորտֆել: Հիմա էլ, աշխատելու փոխարեն, նստել եք ,ֆեյսբուքումե ստատուսներ եք գրում ու ուրախանո՞ւմ։ Գործ արեք: Զոլյանին գործից հանեք նշանակեք, ուսանողների հարցադրումներին պատասխանեք, ուսուցիչների որակն ու մակարդակը բարձրացրեք կամ, ասենք, մի հատ ստուգում անցկացրեք, տեսեք թե բաժանված գումարը համապատասխանո՞ւմ է բերված ձայների քանակին: Իսկ Ձեր “ֆեյսբուքում” անցկացրած աշխատանքային ժամի, ինտերնետի, աշխատասենյակի, որտեղ Դուք մեր ազգի մի մասի նկատմամբ հեգնանքով ստատուսներ եք գրում, վճարում եմ ես եւ նաեւ այն մարդիկ, ում Դուք հեգնում եք: Ուստի, բարի եղեք այդ ժամանակն օգտագործել Ձեր անմիջական գործունեության համար: Ես հավատում եմ, որ Դուք իմ գրածը կարդալիս կփոխվեք, վստահ չեմ, թե դրանից ինչ կստացվի, բայց դե “Մեզիմ ֆորտեի” տեղը գիտեքե։




Լրահոս