
Ինչպես ավելի վաղ հայտնել էր armlur.am-ը, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել:
Ավիավթարից զոհվել է օդանավում գտնվող Total խոշորագույն ֆրանսիական նավթային ընկերության տնօրեն 63-ամյա Քրիստոֆ դե Մարժերին, ինչպես նաև՝ անձնակազմի երեք անդամ, որոնք բոլորը հանդիսանում են Ֆրանսիայի քաղաքացիներ:
Տեղական ժամանակով ժամը 00:45-ին Մոսկվայից Փարիզ ուղևորվող Falcon-50 թեթևշարժիչային օդանավը թռիչքի սկզբում բախվել է ձյունահավաք մեքենային, ինչից հետո ջարդվել է և հրկիզվել. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: