Օդաղետ՝ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում. կա 4 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչից բախման հետևանքով հրդեհ է բռնկվել:

Ըստ նախնական տվյալների` օդաղետի հետևանքով զոհվել են մեկ ուղևոր և  անձնակազմի երեք անդամներ: Բոլորը հանդիսանում են Ֆրանսիայի քաղաքացիներ:

Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:

Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը Վնուկովո օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները:




Լրահոս