Բրյուսելում կվճռվի Եվրոպայի գազի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Բրյուսելում Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության էներգետիկանյի նախարարների եռակողմ հանդիպում տեղի կունենա. մասնակիցները կքննարկեն Ուկրաինայի տարածքով ժամանակավոր համաձայնագրով Եվրոպայի գազամատակարարման պայմանները:

Նման համաձայնագրի բացակայությունը հարցականի տակ է դնում ԵՄ երկրների գազամատակարարման կայունությունը, քանի որ մեծ է ձմռանը Ուկրաինայով եվրոպական երկրներ տարանցվող գազի՝ տեղում օգտագործման հնարավորությունը:

Ուկրաինան վիճարկել է «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի դրույթները Ստոկհոլմի բողոքարկիչ դատարանում: Հակընդդեմ հայցով «Գազպրոմը» վիճարկում է այդ պայմանագրի կետերը չկատարելը: Դատաքննության պատճառով մատակարարումները շարունակելու համար ժամանակավոր լուծում է պահանջվում. հայտնում է ТАСС-ը:




Լրահոս