Վարորդը բռնել և ծեծել է գրպանահատին՝ ձեռքը չկտրելով ղեկից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիլիի Կոնսենսյոն քաղաքում հասարակական տրանսպորտի վարորդը միայնակ բռնել է կողոպտչին՝ չկտրվելով իր ավտոբուսի ղեկից, տեղեկացնում է NEWSru.com-ը:

Տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ավտոբուս են բարձրացել մի քանի կանայք, իսկ նրանց հետևել է մի երիտասարդ: Տղամարդը փորձել է ուղևորուհուց խլել նրա պայուսակը, սակայն դա նրան չի հաջողվել: Դրանից հետո գողը փորձել է փախչել, սակայն ավտոբուսի վարորդը փակել է դուռը՝ դրանով սեղմելով հանցագործի ձեռքը:

Իր հիմնական պարտականությունների կատարումից չկտրվելով` վարորդը հանել է բեյսբոլի փայտը և սկսել է հարվածել երիտասարդի մեջքին և ձեռքին, որով վերջինս փորձել է պաշտպանվել: Հետաքրքիր է, որ վարորդը ոչ մի վայրկյան չի կանգնեցրել ավտոբուսը` շարունակելով ծեծի ենթարկել հանցագործին:

Ավտոբուսը հաջորդ կանգառն արել է ոստիկանության բաժանմունքի մոտ, ուր ձեռքից ձեռք է հանձնել ծեծված հանցագործին:




Լրահոս