Հարձակում ընձուղտների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեհական Լոձ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում 2 ընձուղտ է սատկել այն բանից հետո, երբ այգու վրա են հարձակվել բարբարոսները։  Անհայտ անձինք պոկել են աղբամանները եւ նետել կենդանիների վանդակների մեջ: Նրանք փորձել են կոտրել ընձուղտների վանդակը։ Պատահարից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները ընձուղտներից մեկին հայտնաբերել են սատկած վիճակում, ավելի ուշ սատկել է նաեւ մյուսը։ Մասնագետները չեն բացառում, որ կենդանիները սատկել են սթրեսից։ Մասնագետները ուշադիր հետեւում են երրորդ՝ կենդանի մնացած ընձուղտի առողջությանը։




Լրահոս