70-ամյա կնոջը բռնաբարել փորձած 24-ամյա տղան մեղքը չի ընդունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է Իջևան քաղաքի 70-ամյա բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարած 24-ամյա երիտասարդի գործով դատավարությունը: Դատարանում է եղել ինչպես տուժած Սուսաննա Բեկնազարյանը, այնպես էլ նրա դուստրը, ով, ի դեպ, այսօր խնդրել է նախագահող դատավորին հնարավորության դեպքում փակել այս գործը, քանի որ մայրը արտահայտված վատ հիշողություն ունի, իսկ տղան երիտասարդ է:
Իսկ նախկինում դատված Վազգեն Օհանյանը թեև նախաքննական փուլում բռնաբարության փորձ կատարելու մեջ իրեն մեղավոր էր ճանաչել, այնուհետ հրաժարվել դրանից, այսօր դատարանում իրեն միայն գողության մեջ է մեղավոր ճանաչել, իսկ բռնաբարության փորձի մեջ` ոչ:Հիշեցնենք, որ Իջևան քաղաքի 24-ամա բնակիչ, նախկինում դատված Վազգեն Օհանյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2011թ. հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ալկոհոլ օգտագործած վիճակում, գողության նպատակով մտել է Իջևան քաղաքի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի տուն, բռնություն կատարելով և բռնության սպառնալիքներ տեղալով ` 70-ամյա կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ է կատարել, ինչին սակայն խանգարել է ծեր կնոջ թոռը` Գարուշ Խաչատրյանը: Երիտասարդն այս պահին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 1-ին մասով և 147 հոդվածի 1-ին մասով:
Տուժող Սուսաննա Բեկնազարյանի կողմից դատարանում հնչեցված ցուցմունքներից պարզ է դարձել, որ կինը հիշողության հետ խնդիրներ ունի, սակայն նրա հարցաքննությունը դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունից հետո: Իսկ առայժմ դատարանում ցուցմունք է տվել միայն ամբաստանյալի հայրը` Օնիկ Օհանյանը:  Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 22-ին:




Լրահոս