ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ի շենքի առաջ հացադուլ հայտարարած նախկին ԱԺՄ-ական Արտավազդ Վարդանյանին մայիսի 9-ի լույս 10-ի գիշերն անհայտ մարդիկ առեւանգել են:
Նրանք կոտրել են Վարդանյանի հովանոցը եւ խլել ծածկոցները, իսկ իրեն քնապարկի մեջ պառկած վիճակում խցկել մեքենա եւ տարել Մուսալեռ գյուղ, որտեղ նրանց դիմավորել է գյուղապետ Էդուարդ Հովհաննիսյանը: Ամենայն հավանականությամբ, գյուղապետը տեղյակ է եղել կատարվածի մասին, քանի որ նախկին ԱԺՄ-ականից պահանջել են չվերադառնալ հացադուլի վայր եւ դադարեցնել պայքարը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺՄ եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանից պարզել՝ տեղյակ է արդյոք, թե ինչու է նախկին ԱԺՄ-ականը հացադուլ հայտարարել, կամ ովքեր են նրան առեւանգել: Մանուկյանը զարմացավ, թե ինչու ենք իրեն այդ հարցով անհանգստացնում: «Չէ՛, ինչքանով դուք, այնքանով էլ ես եմ տեղյակ: Հա՛, ԱԺՄ կուսակցության մեջ հազարավոր մարդիկ եղել են, հարյուրավոր մարդիկ կան, բայց  ես բոլորի գործունեությունը չեմ վերահսկում, նամանավանդ, որ հիմա ինքը ԱԺՄ-ում չէ: Դուք ի՛ր հետ պարզեք այդ հարցերը, ինձանից ի՞նչ եք ուզում»,-վրդովված պատասխանեց նա: Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը 2008-ին մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամն էր հենց ԱԺՄ-ի կողմից:
Նշենք, որ Արտավազդ Վարդանյանի բողոքը ընտրությունների արդյունքների դեմ է: Նա կարծում է, որ ընտրություններով հնարավոր չէ երկրում որեւէ բան փոխել:




Լրահոս