ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել 6/27 ընտրատեղամասի մի դիտորդ, որը տեղեկացրեց, թե ընտրության օրն ինչ աբսուրդային իրավիճակ է եղել իրենց տեղամասում: Այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում: «Երբ սկսեցին հաշվել ընտրողների ձայները, մենակ տեսնեիք, թե մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկների վրա ինչեր էին գրել: Մի քվեաթերթիկի վրա գրված էր՝ ՀՀԿ-ն տվել է 5 հազար դրամ, ԲՀԿ-ն՝ 5 հազար դրամ, իսկ ՕԵԿ-ը՝ 6 հազար դրամ, ու վերջում հայհոյել էր: Կային քվեաթերթիկներ, որ գրված էր` ա՛յ տականքներ ու էլի ինչ-որ վատ բառեր: Չեք պատկերացնում, թե ինչ խայտառակ վիճակ էր: Արդեն ամաչում էին քվեաթերթիկ հանել արկղից»,-պատմեց տիկինը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պայքար էին ծավալում ԲՀԿ-ից՝ Վահան Կարապետյանը, ՀՀԿ-ից` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը:




Լրահոս