
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ռոբինյոն կասկածվում է խմբակային բռնաբարության մեջ:
Քննիչների խոսքով` դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարին Միլանում, իսկ տուժածը Բրազիլիայի 18-ամյա բնակչուհի է: Դատարանը մերժել է իտալական դատախազության` Ռոբինյոյին ձերբակալելու պահանջը, քանի որ նա ավելի վաղ դատվածություն չի ունեցել և ներկա պահին Իտալիայում չէ:
Նշենք, որ սա ֆուտբոլիստի կենսագրության մեջ առաջին նման դեպքը չէ: 2009-ին Ռոբինյոն կրկին մեղադրվում էր բռնաբարության մեջ, սակայն դատարանը նրան արդարացրել էր: