Լեռնապատի 25-ամյա բնակիչն ապօրինի հատել է շուրջ 15 ուռենի և լորենի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին, Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Լեռնապատ գյուղի 25-ամյա մի բնակչի։
Վերջինս ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ փետրվար ամսին Լեռնապատ գյուղի հարակից անտառի Ղարաչոբան կոչվող հանդամասից ապօրինի հատել է շուրջ 15 ուռենի և լորենի տեսակի ծառեր, որոնցից առաջացած փայտանյութն օգտագործել է բնակարանը ջեռուցելու համար:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզվում են:
 Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս