Լեվոն Տեր-Պետրոսյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ԿԸՀ-ից ,armlur.am-ին տեղեկացրին, որ արդեն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը եւ ,Ժառանգությունե կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը:
Համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում յուրաքանչյուր հաջորդ թեկնածուին:




Լրահոս