Սահմանամերձ համայնքների գործունեությունը հարկերից ազատելու օրենքի նախագծի և հարակից մի շարք նախագծերի փաթեթն Ազգային ժողովը 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց առաջին ընթերցմամբ: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և «Ժառանգության» երեք պատգամավորները:
Մինչ այդ վարման կարգով խոսելով` ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթեցմանն այսօր կողմ է քվեարկելու՝ պայմանով, որ այն հարցադրումները, որ հնչեցվել են, հաջորդ ընթեցման ժամանակ շտկվեն:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շեշտել էր, որ իրենք նույնպես կողմ կքվեարկեն նախագծի փաթեթին, բայց, իհարկե, վերապահումով: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ փաթեթում 8 օրենք է ներառված, ինչին ինքը դեմ է:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ երբ նախաձեռնվեց արտոնություններ տալու հարցը, բոլորվին այլ արտոնությունների հարց էր քննարկվում: