մոտ կես դարյա մերսեդեսը վաճառվել է 4,62 մլն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սկոթսդեյլ քաղաքի աճուրդի տանը 4.62 մլն դոլարով վաճառվել է 1955թ. արտադրության ալյումինե թափքով Mercedes-Benz 300SL Gullwing սպորտային մեքենան: Մեքենայից արտադրվել է 1,4 հազ օրինակով, որանցից 29-ի թափքն է պատրաստված ալյումինից: Մեքենայի նախնական արժեքը սահմանված էր 2.5մլն դոլար: Նոր սեփականատիրոջ անունը չի հրապարակվում:
Հավելենք, որ Mercedes-Benz 300SL-ի շարժիչի հզորությունը 212 ձիաուժ է, իսկ առավելագույն արագությունը` 260կմ/ժ:




Լրահոս