ԹՈԽԱՏՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով, դերասան,  հեռուստահաղորդավար  Հրանտ  Թոխատյանը հունիսի 1-ից  պատրաստվում  է տեղախոխվել Արցախ եւ բնակություն  հաստատել  այնտեղ: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Թոխատյանը՝ հավելելով. «Ղարաբաղում  լավ  աշխատանքի  առաջարկ  ունեմ, գնում  եմ այնտեղ  աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է  լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իր ընտանիքը եւս տեղափոխվելու է Արցախ, դերասանը միանշանակ չպատասխանեց՝ նշելով, որ ամեն  ինչ  կախված  է աշխատանքից. «Եթե ամեն ինչ լավ  լինի, իհարկե, ընտանիքս նույնպես ինձ  հետ  կլինի»: Իսկ թե Արցախում կոնկրետ ինչ առաջարկ է ստացել, դերասանը  չցանկացավ մանրամասնել՝  պատճառաբանելով. «Դեռ  գաղտնիք  է, եթե ամեն ինչ  հստակեցվի, առաջինը  խոսք  եմ  տալիս  ձեզ  ասել»: Դերասանը  նաեւ նշեց, որ ուրախ կլինի, եթե իր այս քայլը  վարակիչ լինի:




Լրահոս