Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալլենը, 100 մլն դոլար է նվիրաբերել Էբոլի վիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է գործարարի կայքում:
Միջոցները փոխանցվել են Ալլենի անձնական բարեգործական հիմնադրամից: Հաղորդագրության մեջ միլիարդատերը կոչ է անում համաշխարհային հանրությանը՝ միանալ վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ջանքերին:
«Ժամանակը եկել է: Միասին մենք կկարողանանք հաղթել Էբոլին», – հայտարարել է նա:
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և իր կինը 25 մլն դոլար էին տրամադրել Էբոլի տենդի դեմ պայքարին: