Մարկ Ցուկերբերգը 25 մլն դոլար կտրամադրի Էբոլայի դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 25 մլն դոլար կնվիրաբերեն ԱՄՆ հիվանդությունների և վերահսկողության և կանխարգելման կենտրոնին՝ Էբոլայի համաճարակի դեմ պայքարելու համար:

Ցուկերբերգը Facebook- իր էջում գրել է, որ վիրուսի համաճարակը հասել է բեկումնային շրջանի: «Մենք պետք է Էբոլան մոտ ժամանակներս վերահսկողության տակ վերցնենք, հակառակ դեպքում այն կշարունակի տարածվել և կվերածվի երկարաժամկետ համաշխարհային ճգնաժամի առողջապահության ոլորտում, որի հետ մենք կպայքարենք տասնամյակներով, ինչպես ՄԻԱՀ-ի և պոլիոմիելիտի դեմ», – մեկնաբանել է նա:

Էբոլայի վիրուսը սրընթաց տարածվում է Արևմտյան Աֆրիկայով: Այս պահին վարակի դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիերա-Լեոնեյում, Գվինեայում, Նիգերիայում և Սենեգալում: Վերջերս հաղորդագրություններ են հայտնվել վիրուսը Եվրոպա ներթափանցելու և և առաջին հիվանադացողների մասին:

Էբոլի տենդից արդեն մահացել է 4,5 հազար մարդ 9 հազար վարակվածներից: Վիրուսի դեմ արդյունավետ միջոց առայժմ գոյություն չունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այն կստեղծվի 2015թ.-ից ոչ շուտ:




Լրահոս