ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ ընտրություններից մեկ օր առաջ՝ ուշ գիշերին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը (Կովալը) հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի ներկայությամբ ասել է, որ մարզպետն ընտրությունների օրն աշխատելու է ԲՀԿ-ի համար եւ ամեն ինչ անելու է, որ Կոտայքի մարզում ԲՀԿ-ն առավելագույն ձայներն ունենա: Եւ դա է եղել պատճառը, որ ՀՀԿ-ն այդ մարզում քիչ ձայն է հավաքել, ինչի համար ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշել է պաշտոնազրկել Կովալին՝ երկակի խաղի համար: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Շահգալդյանից, որը հերքեց լուրը. «Ծիծաղելի է:  Իհարկե սուտ է: Ուրեմն ընտրությունների ստրատեգիան պլանավորում են ընտրություններից 3-4 ամիս առաջ եւ ոչ թե նույն գիշերը: Մենք նման հանդիպում չենք ունեցել, սուտ է»:




Լրահոս