ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի ճակատին վաղուց է, ինչ փակցված է, որ այն «վաճառվում է»: «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք արդեն վաճառել է ռեստորանը: Տեր-Առաքելյանը նշեց, որ գնորդներ կան, պարզապես ինքը դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է վաճառելու: Նա հայտնեց, որ ցանկանում է գույքն ամբողջությամբ վաճառել. «Շատ կուզեմ, որ պահպանվի այդ համալիրը: Գնորդներից մեկը բանկ կառուցելու համար է ուզում գնել, այլ նպատակներ ունեն, բայց ես դեռեւս մտածում եմ»: Նկատենք, որ Տեր-Առաքելյանը ռեստորանային համալիրի մասին խոսելիս անընդհատ հոգոց էր հանում եւ շատ անտրամադիր էր: Հայտնի է, որ «Հին Էրիվան»-ը դատական վեճի մեջ է «Յունիբանկ»-ի հետ. բանկը պնդում է, որ ռեստորանը չի կատարել վարկային պարտավորությունները, «Հին Էրիվան»-ը՝ հակառակը: Արդյունքում ռեստորանային համալիրը հանվել է վաճառքի:




Լրահոս