ՉԵՆ ՄԻԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկրապահ» կամավորական միության անդամները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ երեկ այցելել են Եռաբլուր, սակայն միության անդամներից շատերը նրանց չեն միացել, քանի որ հսկել են իրենց մարտական ընկերոջ՝ Ավետիս Խաչատրյանի՝ Նոր Նորքի Գյուլիքեխվյան 29 հասցեի կիսակառույց շինությունը, որը քաղաքապետարանը հրամայել է «հողին հավասարեցնել»: Aravot.am-ի տեղեկացմամբ, արդեն 15 օր է՝ մի քանի տասնյակ ազատամարտիկներ առավոտից մինչեւ ուշ գիշեր «պահակ» են կանգնում, քանի որ քաղաքապետարանի աշխատակիցներն օրումեջ գալիս են շինությունը քանդելու, բայց հանդիպելով ազատամարտիկների մի ստվար զանգվածի՝ «նահանջում են»: Ավետիս Խաչատրյանի կիսակառույցը շինթույլտվություն չունի, սակայն այդ շինությունը նրա ընտանիքի 8 անդամների միակ կացարանն է:




Լրահոս