ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքական հարց չտաք, թե չէ շատ վատ պատասխան կստանաք»:

Ռուբեն Հայրապետյան mardik.am

Մեծ քաղաքական գործիչ Նեմեց Ռուբոն, որը մի պահ որոշեց հեռանալ ԱԺ-ից, բայց շատ չանցած որոշումը կտրուկ փոխեց ու իր կողմից մենաշնորհված ընտրատարածքից պատգամավոր դարձավ, հայտարարում էր, թե զբաղվելու է քաղաքականությամբ. կորչի ամեն ինչ: Բայց հիմա, երբ մայիսի 6-ն արդեն հետեւում է մնացել, հիասթափությունը կրկնվում է: Ակնհայտ է, որ նորընտիր պատգամավորը նորից լսել անգամ չի ուզում քաղաքականության մասին: Թե ինչպես է նա առաջիկա տարիներին օրենսդիր գործունեությամբ զբաղվելու, դժվար է պատկերացնել, թեեւ գոյություն ունի խուսափելու լավագույն ելքը՝ կրկնվող բացակայությունները:




Լրահոս