ԲՀԿ-ԻՑ «ՔՑՎԱԾՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ իր կուսակցության ակտիվի հավաք է հրավիրել եւ հայտարարել, որ բոլոր այն ընտրատեղամասերի պատասխանատուները, որոնք 10 հազար ձայնից քիչ են հավաքել կուսակցության համար, ԱԺ պատգամավորի մանդատ չեն ստանա: Եւ այս տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանը ստիպել է մի շարք ԲՀԿ-ականների, որպեսզի հրաժարականի դիմումներ գրեն:
Դիմում գրողներից առաջինը եղել են ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ու եթե ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի, անհայտ է լինելու նրանց ճակատագիրը: Որոշված չէ նաեւ Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորական ապագան: Ծառուկյանը նրա մասով երկմտում է: Պատգամավոր չեն լինելու նաեւ ԲՀԿ ընտրացուցակի 14-րդ համարը զբաղեցնող Արամ Սաֆարյանը, Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն: «Արսօյլ»-ի տնօրեն, նախկին պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը եւս պատգամավորի մանդատ չի ստանա: ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի ապագան եւս դեռ օդում կախված է: ԲՀԿ ընտրացուցակի 26-րդի համար՝ Մարինե Բոգդանյանը, ԱԺ պատգամավոր, նախկին ՕԵԿ-ական Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, եւ Շուշանիկ Հակոբյանը եւս պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել: Սարգիս Ավետիսյանը Վազգեն Պողոսյանը, Սուսաննա Հակոբյանը, Արայիկ Ալեքսանյանը, Դիանա Ղուկասյանը, Գրիգոր Գրիգորյանը,  Վեներա Գյուլինյանը, Հայկ Խաչատրյանը, Տիգրան Մանուկյանը, Արսեն Աղաբաբյանը, Արմեն Այվազյանը, Արմեն Ավետիսյանը, Ռուզաննա Գեւորգյանը, Տաթեւիկ Շուխյանը, որոնք ԲՀԿ ընտրացուցակում անցողիկ տեղեր էին զբաղեցնում, հրաժարականի դիմումներ են գրել:
Այլեւս խորհրդարանում չեն լինի նաեւ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հարությունյանը, Վահագն Մախսուդյանը: Իսկ քաղաքաշինության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Արա Արամյանը ամենայն հավանականությամբ որեւէ նախարարությունում փոխնախարար կնշանակվի: Պատգամավորական մանդատից հրաժարական է տվել նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Հրաժարականի դիմումներ են գրել նաեւ ԲՀԿ-ական երկու մարզպետները՝ Նվեր Պողոսյանն ու Սերգեյ Բագրատյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բագրատյանի աշխատանքից Ծառուկյանը գոհ է, իսկ Պողոսյանից՝ ոչ: Վերջում նշենք, որ հավանաբար կրկին պատգամավոր կդառնա նաեւ Արագած Ախոյանը:
Եւ այսպես, ըստ Ծառուկյանի որոշման՝ իրենից բացի, խորհրդարան կմտնեն՝
Վարդան Օսկանյանը
Գուրգեն Արսենյանը
Նաիրա Զոհրաբյանը
Վահե Հովհաննիսյանը
Միքայել Մելքումյանը
Էլինար Վարդանյանը
Ստեփան Մարգարյանը
Թամար  Պողոսյանը    
Վահե Էնֆիաջյանը     
Վահան Բաբայանը
Տիգրան Ուրիխանյանը
Ռուստամ Գասպարյանը
Հարություն Ղարագյոզյանը
Աբրահամ Մանուկյանը
Հրանտ Մադաթյանը
Տիգրան Ստեփանյանը
Վահան Կարապետյանը
Արսեն Ավագյանը
Բազմասեր Առաքելյանը:




Լրահոս