ԱՅՑԻ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օրերին դարձյալ Հայաստանում էր: Նա ՀՀ-ից Գերմանիա գնաց ապրիլի վերջին: «Ժողովուրդ»-ն Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե նախորդ այցից օրեր անց բռնցքամարտիկն  ինչու է կրկին վերադարձել հայրենիք: Պարզվեց, որ այս այցի նպատակը մայիսի 9-ին Հայաստանում գտնվելն էր: Եռատոնին Աբրահամն այցելել է Արցախ, ներկա գտնվել զորահանդեսին, եղել ԼՂ պատմամշակութային հուշարձաններում: Այս այցի ընթացքում նա հանդիպել է նաեւ «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամություն ունեցող սաների եւ ԵՊՀ ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին:




Լրահոս