Հոկտեմբերի 24-ին, արդեն երկրորդ անգամ, ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն» կուսակցությունն Ազատության հրապարակում կազմակերպել էին համապետական հանրահավաք` իշխանափոխության կոչերով:
Armlur.am-ի հետ զրույցում Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ իրենք չեն հաշվարկել երեկվա հանրահավաքի ներկաների թիվը, որովհետև ամեն ինչ շատ ակնհայտ է եղել.«Պարզ է, որ մեղմ ասած բազմությունը ներկա էր»:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկվա հանրահավաքի ժամանակ 20 000-25 000 մարդ պահանջում էր ներկա իշխանության հրաժարականը:
ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ համապետական հանրահավաքին ներկա է եղել 14 800 մարդ:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի