Գիտնականներ. Սուրճ եվ երկարակեցությու՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գիտնականները 15 տարի հետազոտելով 50-ից 71 տարեկան ավելի քան 402 հազար մարդկանց՝  արդյունքում պարզել են՝ սուրճը կարող է երկարակեցության հետ կապ ունենալ: Աղբյուրը նշում է, որ այդ տարիների ընթացքում հետազոտվողներից 52 հազարը տարբեր պատճառներով մահացել են ու պարզվել է, որ մահացությունը բարձր է նրանց շրջանում, ովքեր սուրճ շատ են օգտագործել: Գիտնականները հանգել են նրան, որ սուրճ սիրողները նաեւ վատ սովորություններ են ունեցել` ծխել են: Սակայն,եթե մարդը չի ծխում, ապա, եզրակացրել են գիտնականները, սուրճ օգտագործելը մահվան ռիսկը կրճատում է 10 տոկոսով:Սուրճի օգտագործումը նվազեցնում է սրտի ու թոքերի հիվանդություններից, կաթվածից ու ինֆեկցիոն հիվանդությունների մահանալու հավանականությունը: Միեւնույն ժամանակ գիտնականները նշել են, որ հետազոտությունը այդպես էլ համակարգային կապ առաջ չի քաշել, քանի որ արդյունքներն էլ կարող են պատահականության սկզբունքով արձանագրված լինեն:
 




Լրահոս