Երկրագնդի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին արևի վրա տեղի ունեցած ուժեղ բռնկման պատճառով երկրագնդի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում: Այդ մասին РИА Новости-ին է հայտնել Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը:

Նախորդ բռնկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, սակայն այն մագնիսական փոթորիկ չի առաջացրել:

Մասնագետը նշել է, որ արևային բռնկումները, որպես կանոն, ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որի ամպերը, հասնելով երկրագնդին, կարող են մագնիսական փոթորկի պատճառ դառնալ:




Լրահոս