ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչ կլինի, եթե տիեզերքում փորձեն քամել թաց սրբիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներից մեկը` կանադացի Քրիս Հեդֆիլդը, որոշել է ուշագրավ մանրամասներ բացահայտել իրենց վերերկրային առօրյայից:

Այդ նպատակով տղամարդը նկարահանել է հետաքրքիր տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչ կլինի, եթե փորձենք անկշռության պայմաններում քամել թաց սրբիչը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է տիեզերագնացը մեծ քանակությամբ ջուր լցնում սրբիչի վրա ու հետո սկսում քամել այն: Ուժի գործադրման արդյունքում ջուրը դուրս է գալիս սրբիչից, սակայն չի թափվում: Այն յուրօրինակ թաղանթ է ստեղծում սրբիչի ու Հեդֆիլդի ձեռքերի շուրջ՝ նմանվելով թափանցիկ դոնդողի:




Լրահոս