Էբոլայի վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում Էբոլայի վիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 10 հազարը, իսկ վիրուսի զոհ են դարձել արդեն 4992 մարդ: BBC-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվությունում:

Այդ դեպքերի միայն 27-ն են, որ գրանցվել են հիվանդության տարածման հիմնական օջախներից՝ Սիերա-Լեոնեից, Լիբերիայից և Գվինեայից դուրս: Զոհերից մի մասը ևս այդ երկրներից է:

Արևմտյան Աֆրիկայի սահմաններից դուրս մահացել է ընդամենը 10 մարդ:
Էբոլայից մահացության վերջին դեպքը գրանցվել է Մալիում, որտեղ մահացել է երկու տարեկան աղջիկ:

Նրա հետ շփման մեջ եղած ավելի քան 40 մարդ այժմ գտնվում են բժիշկների հսկողության տակ:




Լրահոս