
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին կարծիք է հայտնել, թե Մարիո Բալոտելին դեռ շատ բան ունի սովորելու, որպեսզի դառնա մեծագույն ֆուտբոլիստ: «Լիվերպուլ»-ի ավագն այս մրցաշրջանի 10 խաղերում աչքի է ընկել դեռ մեկ անգամ:
«Բալոտելին ամեն ինչ ունի իսկական չեմպիոն դառնալու համար, սակայն նա առաջընթաց չի ունենում, հակառակը` նա շարժվում է հետընթաց ուղղությամբ: Նա շատ բան է ապրել, շատ բան է տարել, բայց նրան դեռ մի քանի բան է պետք հասկանալ: Բալոտելին պետք է սովորի Իբրամովիչից, ով միշտ 100 տոկոսով տրվում է խաղին և նույնն էլ պահանջում մյուսներից», – նշել է նա: